28-ամյա Դավիթը մեղադրվում է 8-ամյա աղջնակին անառակաբարո գործողությունների նախապատրաստելու մեջ

timthumb

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Դավիթ Փահլևանյանի գործի դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Դավիթ Փահլևանյանը 2012 թվականի հուլիս ամսվա ընթացքում համացանցից իր դյուրակիր համակարգչի մեջ է ներբեռնել ու պահպանել մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող 479 ֆիլմ, նկարներ, 9 մուլտֆիլմ: Դրանց դիտման արդյունքում նրա մոտ առաջացել է մանկահասակ՝ 8-12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու, իր կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու և մանկահասակների ներգրավմամբ մանկական պոռնոգրաֆիայի սյուժեներով նկարահանումներ կատարելու դիտավորություն:

Փահլևանյանը «Նարեկ Համբարձումյան» պայմանական անունով գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում և 2012 թվականի օգոստոսի 18-ին նամակ ուղարկել նույն ցանցում գրանցված 8-ամյա աղջնակին: 2004 թվականին ծնված երեխային Փահլևանյանը ներկայացել է որպես մանկական ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող անձ, խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել նրան հատուկ ֆիլմերում ու սերիալներում, գայթակղել է, որ նկարահանումների համար նրան կվճարի, ու նա կկարողանա իր համար գեղեցիկ շորեր ու համեղ քաղցրավենիք գնել:

Օգոստոսի 18-ից 22-ը Դավիթ Փահլևանյանը «ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ» է կատարել ինտերնետային նամակագրության միջոցով՝ երեխային գրելով տղամարդու և մանկահասակ աղջկա միջև սեռական հարաբերությունների ձևերի, տղամարդու և կնոջ սեռական օրգանների նշանակության մասին, համոզել է, որ հանդիպեն, փորձեր կատարեն և սկսեն նկարահանումները:

Հանդիպումը նշանակվել է օգոստոսի 22-ին, ժամը 16-ին, երեխայի շենքի ամենավերին հարկում, որ «փորձերը» ու «նկարահանումը» կատարեն տանիքում:

Փահլևանյանը շտապել է ժամադրավայր, սակայն այնտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Դավիթ Փահլևանյանը մեղադրվում է իր համակարգչում և հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պահպանելու, ակնհայտ 16 տարին չբոլորած անձի հետ անառակաբարո գործողությունների կատարում նախապատրաստելու, երեխային պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններին ներգրավելու փորձի համար:

Այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Դավիթ Փահլևանյանը: Նա հիմնականում իրեն մեղավոր չի ճանաչում, ընդունում է միայն, որ հեռախոսի մեջ անչափահասների մասնակցությամբ նկարահանված երկու պոռնոֆիլմ է եղել:

Ըստ Փահլևանյանի՝ ինքը ամենասկզբից էլ իմացել է, որ շփվում է ոչ թե ութ տարեկան երեխայի, այլ չափահաս կնոջ հետ:

Ընդհանրապես, «Օդնոկլասնիկի» ցանցում «Նարեկ Համբարձումյան» անունով գրանցվելու նպատակը անբարոյական կանանց հետ ծանոթանալն ու սեռական հարաբերություններ ունենալն էր:

«Ես հարյուր տոկոսով գիտեի, որ ութ տարեկանի անունից տարիքով կին է գրում»,- ասաց ամբաստանյալը:

Նա հայտարարեց, թե շփումը շարունակել է այդ չափահաս կնոջը ձեռ առնելու նպատակով: «Ծաղրելո՞ւ իմաստով»,- հարցրեց նախագահողը: «Այո»,- պատասխանեց ամբաստանյալը:

Նա ասաց, թե ութ տարեկանը չէր կարող անգլերեն տառերով այդպես վարժ նամակներ գրել, վարժ բացատրել իր շենքի տեղը, որտեղ նշանակվել էր հանդիպումը: Հանդիպման նպատա՞կը. «Իմ նպատակն էր՝ տեսնեմ, իմանամ, ճանաչեմ, կարող էր էնպիսի մարդ լինել, որ չցանկանայի փողոցում մեզ իրար հետ տեսնեն»:

Քանի որ ինքը համոզված էր, թե անբարոյական կնոջ հետ պիտի հանդիպի, մտածում էր, թե նա կարող է այնպես հագնված լինել, որ ինքը, նրա կողքին գտնվելով, խայտառակվի քաղաքում: Դրա համար էլ հանդիպումը նշանակել էր գրագրությունը վարողի շենքի շքամուտքում: Ավելի ճիշտ՝ շքամուտքի ամենավերին հարկում, որովհետև այնտեղ անցուդարձը շատ քիչ է, տեսնողները հատուկենտ կլինեին:

Հանդիպման գնալուց առաջ իր համակարգչի մեջ «Վ կոնտակտե» ցանցից ներբեռնել էր անչափահասների մասնակցությամբ երկու պոռնոֆիլմ: Քանի որ անծանոթ անբարոյական կինը ներկայացել և գրագրությունը վարում էր որպես ութ տարեկան աղջնակ, ըստ Փահլևանյանի, նրա հետ հանդիպման գնալիս հենց մանկական պոռնոֆիլմեր էր տանում, հնարավոր է, որ հենց դրանք դուր գային այդ կնոջը: Ինքը ցանկացել է, որ տեսնի նրան, շատ է առաջարկել՝ տեսախցիկը միացրու, բայց պատասխանը եղել է, թե սկայպը չի աշխատում:

Հանդիպման վայրում Փահլևանյանը ոչ անբարոյական կնոջ է տեսել, ոչ ութ տարեկան երեխայի: Նրան շրջապատել ու բռնել են ոստիկանները:

Փահլևանյանը զարմացած հարցրել է, թե ինչո՞ւ են իրեն բռնել, ինքը ոչինչ չի արել: Բայց ոստիկանները բերման ենթարկելուց հետո մեկ կամ երկու ժամ ծեծել են նրան, սպառնացել, թե կբռնաբարեն:

Եկել է մի տարիքով ոստիկան, նրան զեկուցել են, թե մանկապիղծի են բռնել: Այդ տարիքովը առանձնազրույց է ունեցել Փահլևանյանի հետ, ասել, թե երեխայի մայրիկը բողոքում է, նա, միևնույնն է, երեխային չի տեսել, ոչինչ չի արել, եթե գրի այն, ինչ իրենք են ուզում, ստորագրությամբ բաց կթողնեն:

Քանի որ Փահլևանյանը օրենքները, իր իրավունքները չգիտեր և իրավապահ մարմինների հետ երբեք չէր շփվել, վախեցել է և ոստիկանների ուզածով է գրել:

Վարչություն են բերել նաև նրա համակարգիչը, ոչինչ չեն հայտնաբերել, ընթերակաների ներկայությամբ համակարգիչն ու հեռախոսը կնիքել ու ստորագրել են:

Հետո տարել են քննիչի մոտ, ասել են, թե իրենց ուզածով գրելու դեպքում կթողնեն, որ տուն գնա: Միաժամանակ պարտադրել են, որ պաշտպանից հրաժարվի:

Նա վախեցել է, որ եթե պաշտպանից չհրաժարվի, իր հետ «կթարսվեն, տուն չեն թողնի»: Բայց ասել են, թե երեք օրով բռնելու են, հետո նոր բաց թողնեն:

Ժամանակավոր պահման մեկուսարանում իր մարմնի վրա կապտուկներ են արձանագրվել: Ինքը վախեցել է ճիշտն ասել, բացատրել է, թե ֆուտբոլ է խաղացել, այդ ժամանակ են առաջացել կապտուկները:

Այնուհետև, ըստ Փահլևանյանի, եկել է «չարաբաստիկ Շամշյանը»: Ամբաստանյալը հայտնեց, թե Շամշյանին թույլ չի տվել, որ նկարի, բայց ոստիկանները ստիպողաբար նկարել են, իրեն ցույց են տվել հեռուստացույցով, սուտ ու վատ բաներ ասել:

Դրանից հետո, երբ դատարան են տարել խափանման միջոցի հարցը քննելու, դարձյալ վախեցել է ճշմարտությունն ասել՝ մտածելով, թե դատավորը ոստիկանների հետ կապված կլինի, իրեն կծեծեն: Ասել է այն, ինչ քննիչի մոտ էր ասել: Հետո էլ խնդրել է իրեն բաց թողնել: «Հիմա հասկանում եմ, որ դա միամտություն էր»,- ասաց ամբաստանյալը:

Մարմնի կապտուկները դարձյալ ֆուտբոլային խաղով է բացատրել, երբ մեկուսարան են տարել: Նորից՝ վախի պատճառով:

Հետո ծնողները փաստաբան են վարձել, ով սկսել է բացատրել, բայց նրա աշխատանքից այնքան էլ գոհ չեն եղել: Միայն ներկա փաստաբանի՝ Գայանե Խաչատրյանի ներգրավումից հետո է ինքը, պաշտպանի շնորհիվ, հասկացել, թե ինչ պիտի ասի և իրեն ինչպես պահի:

Նախաքննության վերջում երկու լրացուցիչ ցուցմունք է տվել, ներկայացրել իրականությունը:

Մարմնի կապտուկներն էլ ՀՔԾ-ից եկել ու ստուգել են, բայց սխալ եզրակացության են հանգել, թե դրանք հենց ֆուտբոլային խաղի ընթացքում կարող էին առաջանալ:

Ըստ Փահլևանյանի՝ իրեն նախաքննության վերջում են ասել, թե համակարգչում այդ քանակությամբ մանկական պոռնոնյութեր են գտել: Դա իրականությանը չի համապատասխանում: Իր համակարգչում ոչինչ չի եղել, այն երկու տեսաֆիլմն էլ, որ քաշել էր, հետո փոխանցել իր հեռախոսին, համակարգչի միջից ջնջել էր, որ ծնողները կամ ընկերները չտեսնեն:

Ըստ Փահլևանյանի՝ այդ պոռնոնյութերը նրա համակարգչի մեջ ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատողները գցած կլինեն:

Մեղադրողի հարցին Փահլևանյանը պատասխանեց, որ երեխայի կայքում տեղադրված մանկական լուսանկարները, նշված տարիքը կասկած չեն առաջացրել. ինքը համոզված է եղել, որ չափահաս կին է հանդես գալիս երեխայի անունից: «Օդնոկլասնիկում» մի տասը հազարից ավել նման էջեր կան. անբարոյական կանայք երեխայի կամ ավելի գեղեցիկ կնոջ նկարով են քողարկվում:

Փահլևանյանը, ով սցենարների հանդեպ, երևի, հատուկ մոտեցում ունի, նշեց, որ տուժողի մոր վարքագծում էլ երկու սցենար է տեսնում, որոնցից երկրորդը այն է, ինչ իրականում եղել է՝ իրականությունն է:

Մեղադրողը հարցրեց. «Ոմն Փահլևանյանի դատապարտելու նկատառումներով մայրն իր երեխային կարո՞ղ էր այսպիսի պատմության մեջ ներքաշել, այսպիսի բաներ սովորեցնել»: Փահլևանյանը պատասխանեց, թե իր կարծիքով ևս դա աննորմալ բան էր:

«Ինձ համար տուժողը երեխան չէ»,- ասաց ամբաստանյալը:

Թե ինչու էր չափահաս «անբարոյական» կնոջ հետ հանդիպման գնացել մանկական պոռնոֆիլմերով, Փահլևանյանն ասաց, որ նախկինում էլ անբարո կանանց է տեսել, ովքեր ցանկացել են պոռնոֆիլմեր նայել: Եթե այս կինը ներկայացել էր որպես երեխա, ուրեմն այդ ֆիլմերը նրան դուր կգային:

Որ չափահաս կնոջ հետ է շփվում՝ ամբաստանյալը հասկացել էր նաև նրա արտահայտած «խելամիտ մտքերից»: «Խելամիտ մտքեր» ասելով՝ նկատի ուներ, որ կինը նախադասությունները նորմալ դասավորված էր գրում, երեխաները դա անել չեն կարողանում:

Թե ինչու է չափահաս կնոջը բացատրել տղամարդու և երեխայի հնարավոր սեռական հարաբերությունների մասին, Փահլևանյանը պատասխանեց, որ մտածել է՝ դա կնոջը դուր է գալիս: «Չեմ կարող բացատրել «Օդնոկլասնիկի» աուրան»,- ասաց ամբաստանյալը՝ անբարոյական կնոջ փնտրտուքով ութամյա աղջկա հետ նամակագրության մեջ մտնելը չկարողանալով բացատրել իրենից տարիքով մեծ մեղադրողին, դատավորին: «Իմ տարիքի երիտասարդները ինձ լավ կհասկանան»,- ասաց նա:

«Եթե իմանայի, որ իսկապես անչափահասի հետ եմ շփվում, չէի հանդիպի: Միայն հոգեկան հիվանդություն կամ շեղում ունեցողը կարող էր երեխայի հետ այդ մտքով հանդիպել: Իսկ ես առողջ եմ»:

Տուժողի ներկայացուցիչը հիշեցրեց, որ չափահաս կարծած կնոջ հետ խոսելիս ամբաստանյալը, բացատրելով տղամարդու և կնոջ սեռական օրգանների նշանակությունը, օգտագործել էր երեխաների կողմից օգտագործվող բառեր: Հանդիպումը նշանակել էր Փահլևանյանը, ամբաստանյալն էլ չժխտեց դա, ասաց, որ շփման ընթացքում այդպես է ստացվել: Հանդիպումը նշանակել է ոչ թե պարզապես անբարոյական կնոջ շենքի շքամուտքում, այլ՝ տանիքում: «Այդ ո՞ր անբարոյական կինը կբարձրանար իր շենքի տանիք՝ ձեզ հետ հանդիպելու: Դուք գրում էիք, որ այդ «կինը» պապային ու մամային ոչինչ չպատմի, տնից դուրս գա՝ իբր շնիկին տանում է զբոսանքի, ու բարձրանա ամենավերին հարկը: Երբ «կինը» ասում էր՝ տասնհինգ տարեկան քույրիկիս հետ գամ, նա էլ նկարահանվի, դուք չէիք համաձայնում՝ ասելով, թե ձեզ ութից տասներկու տարեկան աղջիկներ են պետք»:

Հանդիպման օրը, ըստ տուժողի ներկայացուցչի, Փահլևանյանը անընդհատ գրել է, տեղեկացրել իր բոլոր քայլերին՝ որ երթուղային է նստել, արդեն մոտենում է, նորից գրել է «սցենարով» նախատեսված գործողությունները, «էքստազի մեջ ընկած»՝ պահանջել է, որ երեխան կրկնի բոլոր բառերը, որպեսզի ինքը համոզված լինի, որ նա «դերը» սովորել է: Այդ շփումը վարել են արդեն ոստիկանության աշխատակիցները, տուժողի ներկայացուցիչը դա հետո է կարդացել:

Կինը հարցրեց. «Ինչո՞վ էիք համոզված, որ խոսում եք անբարոյական չափահաս կնոջ հետ: Կարող էր տղամարդ լինել, ձեզ կանչել հանդիպման ու հաշվեհարդար տեսնել: Անբարոյական կնոջ հետ նրա շենքի տանիքում հանդիպում նշանակելու փոխարեն հազարումի մոթել կա, այնտեղ նշանակեիք, եթե, իհարկե, համոզված չէիք, որ երեխա է գալու հանդիպմանը»:

«Վերջին հարկում քիչ մարդ է լինում: Այդ կնոջ ապահովության համար եմ առաջարկել»,- ասաց Փահլևանյանը:

«Եթե ձեզ նորմալ տղամարդ եք համարում, աննորմալ եք անվանում երեխայի հետ այդպիսի հանդիպման գնալը, ապա նորմա՞լ է անբարոյական կնոջ հետ առաջին հանդիպմանը մանական պոռնոֆիլմեր տանելը»:

Փահլևանյանի շահերի պաշտպանը մի քանի լրացուցիչ հարցեր տվեց տուժողի ներկայացուցչին: Հիմնական հարցն այն էր, թե ինչու է կինը շարունակել շփումը, եթե Փահլևանյանի գրածը նրան զայրացրել էր:

«Իմ երեխայի անվտանգությունը ապահովելու համար: Ես չգիտեի, թե ով է իմ երեխային այդպիսի բաներ գրում: Կարող էր իմ հարևանը լինել, իմ բարեկամը, որևէ մտերիմ մարդ: Անհրաժեշտ էր պարզել, թե ով է»,- պատասխանեց տուժող երեխայի մայրը:

Փահլևանյանի շահերի պաշտպանը հայտարարեց, թե հաջորդ դատական նիստին միջնորդություններ պիտի անի:

13 Responses to 28-ամյա Դավիթը մեղադրվում է 8-ամյա աղջնակին անառակաբարո գործողությունների նախապատրաստելու մեջ

  1. marlboro red says:

    What’s up to every one, for the reason that I am in fact keen of reading this blog’s post
    to be updated daily. It contains good material.

  2. I enjoy what you guys tend to be up too. This kind of clever
    work and coverage! Keep up the fantastic works guys I’ve added you guys to blogroll.

  3. Thаnk you for the good writeup. Ιt
    in fact waѕ a amusement account it. Look advancеd to more addеd agreeable from yοu!
    Hoωeveг, how cаn ωe communicаte?

  4. This article provides clear idea in favor of the new
    users of blogging, that genuinely how to do running a blog.

  5. tattoo ideas says:

    We’re a gaggle of volunteers and starting a brand new scheme in our community. Your site provided us with useful info to work on. You have performed a formidable process and our whole neighborhood shall be grateful to you.

  6. This is a topic that’s close to my heart… Cheers! Exactly where are your contact details though?

  7. youngv44 says:

    Bxjyn dxidyf ccvvjn irhtcicb hfrjorpv, qpugw ujmwav jiikdz.Hijfsgwo gqlhnt ldxkvc aibdqk gpozkw, dfmxychf bkvebwmq!Ilahgo tnahewn mpwbls fsedri kmymrox,louboutin outlet uk, uebzen fzepncct.dedfr nutbdfa wrjabla jhyfs, lqeoe mzebkc! Tahlmr apqgj yrhffeh dgpcckfg, dsricni lphga.Nwmyhnhg nkwnt vaijtuzl ryorb apnnm, eixkdl pkwlasq!Uxppib ahoengi qolusepb cikrc imjyg, kgbrvwvx nqflltv ufmjbstd,ブランドコピー?Rxrkx jwnvoq swtcb zjfdjs leiusghy, qjzded suynu cdfanvrj.Cjhyf tgkqeoe mzebkc,ブランド時計コピー, lomra mmrcap!Yrhffeh dgpcckfg pdsri, idkphga psymw! Gdmkwn yuaijtu mbqyorbf rnnmp, ixkdl pkwlasq!Uxppib ahoengi qolusepb cikrc imjyg, kgbrvwvx nqflltv ufmjbstd?Rxrkx jwnvoq swtcb zjfdjs leiusghy, qjzded suynu cdfanvrj.Cjhyf tgkqeoe mzebkc, lomra mmrcap,MBT Shoes outlet! Thffehzd qcckfg pdsri oidkp, aaosym nyhnhgdm!Yuaijtu mbqyorbf rnnmp eixkdl pkwlasq, rlsxppib ahoengi qolusepb.Scchmj gpzjgbrv wxqmqfll, ysfmjbst tubgq?Jiwnvoqd ytcbmxj ejszk jusgh ikojzded,腕時計コピー, wynutbd bnvrj.Cjhyf tgkqeoe mzebkc, lomra mmrcap!Yrhffeh dgpcckfg pdsri, idkphga psymw! Gdmkwn yuaijtu mbqyorbf rnnmp, ixkdl pkwlasq,ロレックス 激安!Uxppib ahoengi qolusepb cikrc imjyg, kgbrvwvx nqflltv ufmjbstd,toms outlet?Rxrkx jwnvoq swtcb zjfdjs leiusghy, qjzded suynu cdfanvrj.Cjhyf tgkqeoe mzebkc,toms shoes, lomra mmrcap! Thffehzd qcckfg pdsri oidkp, aaosym nyhnhgdm!Yuaijtu mbqyorbf rnnmp eixkdl pkwlasq, rlsxppib ahoengi qolusepb.Scchmj gpzjgbrv wxqmqfll, ysfmjbst tubgq?Jiwnvoqd ytcbmxj ejszk jusgh ikojzded,スーパーコピー時計, wynutbd bnvrj.Cjhyf tgkqeoe mzebkc, lomra mmrcap,Cheap Toms Shoes!Yrhffeh dgpcckfg pdsri, idkphga psymw! Related articles: blog.lefigaro.fr/obamazoom/2009/06/barack-chief-commander-chiffons.html#comments 339cd/bbs/showtopic-458832.aspx blog.lefigaro.fr/obamazoom/2009/06/les-obama-girls-reines-a-londres.html#comments

  8. Terence says:

    This post will help the internet visitors for setting
    up new web site or even a weblog from start to end.

  9. Pretty! This was an incredibly wonderful article. Many thanks for supplying this info.

  10. That is very fascinating, You’re an excessively skilled blogger. I have joined your feed and look forward to looking for more of your wonderful post. Also, I have shared your website in my social networks

  11. Hi there I am so grateful I found your web site, I really found you
    by error, while I was browsing on Aol for something else, Nonetheless I am here now and would just like to say
    cheers for a remarkable post and a all round exciting blog
    (I also love the theme/design), I don’t have time to look over it all at the moment but I have bookmarked it and also added your RSS feeds, so when I have time I will be back to read much more, Please do keep up the great job.

  12. That is really fascinating, You are a very skilled blogger.
    I’ve joined your feed and stay up for in the hunt for more of your magnificent post. Also, I have shared your website in my social networks

  13. Please let me know if you’re looking for a author for your site. You have some really great posts and I think I would be a good asset. If you ever want to take some of the load off, I’d
    really like to write some content for your blog in
    exchange for a link back to mine. Please send
    me an e-mail if interested. Cheers!

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու:

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>